Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արդարադատության նախարարությունն առաջարկում է ԶԼՄ-ներին ազատել պետռեգիստրում պահվող տեղեկությունների տրամադրման տուրքից

Արդարադատության նախարարությունն  առաջարկում է ԶԼՄ-ներին ազատել 
պետռեգիստրում պահվող տեղեկությունների տրամադրման տուրքից

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարությունը առաջարկում է լրատվամիջոցներին ազատել պետական ռեգիստրում պահվող տեղեկությունների տրամադրման համար նախատեսվող պետական տուրքի վճարից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, արդարադատության նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` e-draft.am-ում հանրային լայն քննարկման է ներկայացրել  «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Նախագծի կարգավորումների համաձայն՝ առաջարկվում է Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրում պահվող տեղեկությունների տրամադրման համար պետական տուրքի վճարումից ազատել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված կարգով հաշվառված լրատվության միջոցներին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ մեկ ամսվա ընթացքում պահանջվող տեղեկությունների քանակը գերազանցում է տպագրված կամ պատճենահանված 10 էջը»,- նշված է նախագծում:

Միաժամանակ, նախագծով սահմանվում է, որ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:

Նախագծի ընդունման արդյունքում կվերացվի սահմանված կարգով հաշվառված լրատվամիջոցների՝ իրավաբանական անձանց միասնական պետական գրանցամատյանում առկա տեղեկությունների ստացման նպատակով պետական տուրք վճարելու պարտականությունը:

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am