1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Քևին Օքսուզի համար ԱՄՆ դատարանը սահմանել է երկու տարի փորձաշրջան. նա կվճարի նաև 20 հազար դոլար տուգանք

Քևին Օքսուզի համար ԱՄՆ դատարանը սահմանել է երկու տարի փորձաշրջան. նա 
կվճարի նաև 20 հազար դոլար տուգանք

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոլումբիայի նահանգի շրջանային դատարանը հրապարակել է ԱՄՆ քաղաքացի, ազգությամբ թուրք, հակահայկական քարոզչությամբ զբաղվող լոբբիստ Քևին Օքսուզի գործով դատավճիռը: Նա ձերբակալվել էր Հայաստանում և արտահանձնվել Միացյալ Նահանգներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ houstonchronicle.com-ը տեղեկացնում է, որ Օքսուզը դատարանի դահլիճից ազատ է արձակվել, դատարանը նրա համար սահմանել է երկու տարի փորձաշրջան: Նա նաև պետք է վճարի 20 հազար դոլար տուգանք:

Օքսուզը ԱՄՆ-ում մեղադրվում է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովից փաստացի նյութերը կեղծելու միջոցով թաքցնելու և ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովին կեղծ հայտարարագիր ներկայացնելու համար:

Մեղադրող կողմը համաձայն չի եղել դատարանի որոշման հետ, պնդել  է, որ Օքսուզի խաբեությունը լուրջ վնաս է հասցրել ամերիկյան քաղաքական ինստիտուտներին և պահանջել է 1 տարի ազատազրկում:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից որոշում էր կայացվել Քևին (Քեմալ) Օքսուզի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով նրան հանձնել Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավասու մարմիններին:

Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին հանձնարարվել էր իրականացնել Ք. Օքսուզի փոխանցումը ԱՄՆ իրավասու մարմիններին:

ԱՄՆ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Օքսուզի նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի օգոստոսի 31-ի որոշմամբ կիրառվել էր կալանավորում:

The Sena Group ՍՊ ընկերության (հիմնադիր՝ Քևին (Քեմալ) Օքսուզ) տնօրինության կողմից խոշոր չափերով հարկեր չվճարելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Քևին Օքսուզի նկատմամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցված և Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]