Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահի տունը հրդեհվել է
16:17, 9 Փետրվար 2019
ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում հրդեհվել է բնակելի տուն, որը պատկանում է այդ երկրի Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆեռանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով «Deutsche Welle»-ին, հարևանը նկատել է բոցավառվող կրակը Ռիշար Ֆեռանին պատկանող տանը և զանգահարել հրշեջ ծառայություն:
Փրկարարները դեպքի վայրում հայտնաբերել են անվադողեր և բենզինով տարա: Հրդեհի պահին Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահը տանը չի եղել։
«Ոչինչ չի արդարացնում վախեցնելը, բռնությունն ու նվաստացումը»,-խորհրդարանի ղեկավարն այս մասին գրել է «Թվիթեր»-ում: Նա հրապարակել է լուսանկարներ, որտեղ երևում են այրված սենյակները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում