Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Վիքիպեդիայում» շուտով կառանձնացվի արևմտահայերենը արևելահայերենից

«Վիքիպեդիայում» շուտով կառանձնացվի արևմտահայերենը արևելահայերենից

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վիքիպեդիա» ազատ բովանդակությամբ, բազմալեզու հանրագիտարանում մոտ 2 շաբաթից կստեղծվի արևմտահայերեն առանձին տիրույթ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, լրագրողների հետ զրույցում ասաց «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Մկրտչյանը:

«Վիքիպեդիայի» հայկական տիրույթում արևմտահայերենով նյութեր գրվել են դեռ 2014 թվականից: Ցավոք, արևմտահայերենը ISO կոդ չուներ, և այն որպես առանձին լեզու հաստատելու համար  բավականին ժամանակ ծախսվեց: «Գյուլբենկյան» հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում ISO կոդ ունեցանք»,- նշեց Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ Լեզվի կոմիտեի որոշում կա, որ «Վիքիպեդիայում» արևմտահայերենը արևելահայերենից պետք է առանձնացվի:

«Մնացել են տեխնիկական հարցեր: Կարծում եմ, մոտ երկու շաբաթվա ընթացքում կլուծվեն այդ հարցերը»,- շեշտեց «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ-ի նախագահը:

«Վիքիպեդիայով» արևմտահայերենով գրվել է ավելի քան 7000 հոդված:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]