Մշակույթ

ԿԳՄՍ նախարարը ներկա է եղել «Հիշողության սլաքներ» ժամանակավոր ցուցադրությանը

1 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարը ներկա է եղել «Հիշողության սլաքներ» ժամանակավոր ցուցադրությանը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ  Ալֆրեդ Քոչարյանն այցելել են Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան՝ դիտելու «Հիշողության սլաքներ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ առաջին անգամ ցուցադրվել են հայ մեծերի՝ գրականության, երաժշտության, թատրոնի և կինոյի երևելիների անձնական ժամացույցները։ Ներկայացված շուրջ 60 ժամացույցները պատկանել են Միքայել Նալբանդյանին, Հովհաննես Թումանյանին, Ակսել Բակունցին, Վահրամ Փափազյանին, Բարսեղ Կանաչյանին, Մարտիրոս Սարյանին և այլոց:

Նախարարը շրջել է ցուցասրահում, հետաքրքրվել ժամացույցների պատմությամբ, որը ներկայացրել է թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը բարձր է գնահատել ցուցադրության կազմակերպումը և կարևորել հանրության ավելի լայն շերտերի այցելությունների ապահովումը՝ շեշտելով ցուցադրության տեսանելիության և իրազեկվածության բարձրացման հարցը:

Ցուցադրությունը կգործի մինչև հուլիսի 30-ը:

Կարդացեք հոդվածը` ქართული
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում