Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սերժ Թանկյանն ու նրա կինն աջակցել են հայաստանյան 200 անապահով ընտանիքների

Սերժ Թանկյանն ու նրա կինն աջակցել են հայաստանյան 200 անապահով ընտանիքների

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը՝ տիկնոջ Անժելա Թանկյանի հետ օգնել է Հայաստանի տարբեր բնակավայրերի ավելի քան 200 անապահով ընտանիքների: «Արմենպրես»-ը ներկայացնում է այս առնչությամբ տրամադրված հաղորդագրությունն ամբողջությամբ.

«Արդեն որերորդ տարին է` Սերժ և Անժելա Թանկյանները «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության գլխավորությամբ և «Դասավանդի́ր, Հայաստան» հիմնադրամի, «Կանանց ռեսուրսային կենտրոն» և «Բարի մամա» ՀԿ-ների հետ համատեղ իրականացնում են բարեգործական ծրագրեր` ուղղված Հայաստանում աղքատության հաղթահարմանը:

Հերթական բարեգործությունն իրականացվեց 2018-2019 թթ. ձմռանը, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Կոտայքի մարզերի և Երևանի` ավելի քան 200 անապահով ընտանիքներ ներառվեցին սննդամթերքով ապահովման եռամսյա ծրագրում:

Թանկյան ընտանիքը տարիներ շարունակ եղել է այն հայ ընտանիքների կողքին, որոնք տարբեր պատճառներով հայտնվել են դժվար իրավիճակում, անգնահատելի և երախտագիտության արժանի աջակցություն ցուցաբերելով նրանց»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am