Հասարակական

Կառավարությունը մասնակի կսուբսիդավորի խմելու ջրի սակագինը

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը մասնակի կսուբսիդավորի խմելու ջրի սակագինը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն ընդունեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների մեղմացման միջոցառման մասին» որոշում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այսպիսով՝ բաժանորդների համար նախատեսված սակագները մեղմելու նպատակով կառավարությունն ընկերությանը կտրամադրի սուբսիդիա:

Մասնավորապես, ընկերությանը կտրամադրվի սուբսիդիա՝ յուրաքանչյուր խորանարդ մետրի համար՝ գումարային 191,414 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝ 11,4 դրամի (ԱԱՀ-ով) չափով, ընդ որում՝ ջրամատակարարման ծառայության համար 162,702 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝ 9,702 դրամի (ԱԱՀ-ով) չափով և ջրահեռացման ծառայության համար՝ 28,712 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝ 1,712 դրամի (ԱԱՀ-ով) չափով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում