Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱԻ նախարարը պետական օղակում աշխատավարձի բարձրացման անհրաժեշտություն է տեսնում

 ԱԻ նախարարը պետական օղակում աշխատավարձի բարձրացման անհրաժեշտություն 
է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական համակարգի ծառայողները Հայաստանում քիչ են վարձատրվում: Արտակարգ իրավիճակների ոլորտում աշխատողների աշխատավարձի բարձրացման հարցը քննարկվել է, սակայն դեռ էլի քննարկումներ պիտի լինեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Պետական օղակում աշխատավարձերն իսկապես ցածր են: Օրինակ, մեզ ծրագրավորող է պետք, սակայն նրան չենք կարող տալ այնքան գումար, ինչքան մասնավոր գործունեություն ծավալելիս կստանա: Բնական է՝ այդ մասնագետը չի գա, դրանից էլ աշխատանքի որակը կընկնի մեզ մոտ»,-ասաց Ցոլակյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք իրենց ոլորտում աշխատավարձերի բարձրացման հարցի մասին մտածում են, Ցոլակյանն ասաց, որ դա իսկապես շատ կարևոր հարց է: «Քննարկումներ պետք է անցկացնենք դրա հետ կապված: Քննարկել ենք, խոսել ենք, բայց պետք է հեռանկարի հետ կապված տեսնենք, թե ինչ ենք անում»,-նշեց նախարարը:

Անդրադառնալով որոշ պետական կառույցներում պարգևատրումներին՝ Ցոլակյանն ասաց, որ նման  պարգևավճարներ միշտ էլ եղել են: Մարզպետարաններում այն ժամանակ ևս տվել են պարգևավճարներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am