Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ինքնակամ շինությունների վերաբերյալ նոր օրինագիծ է մշակվել

Ինքնակամ շինությունների վերաբերյալ նոր օրինագիծ է մշակվել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքում ինքնակամ շինարարությունների հայտնաբերման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս մասին աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նախորդ շաբաթ գրանցվել է 10 դեպք, 3 ապօրինի շինություն քանդվել է:

Քաղաքապետին զեկուցվել է, որ պատրաստ է օրենքի նոր նախագիծը, որի ընդունումից հետո ինքնակամ շինություններն օրինականացնելու հնարավորություն այլևս չի լինելու:

«Սա առաջնահերթ խնդիր է: Ինքնակամ շինությունների օրինականացման գործընթացը կասեցնելուց հետո միայն մենք կունենանք իրական արդյունք: Հակառակ դեպքում քաղաքացիները կշարունակեն մտածել, որ իրենց տունը կամ այնուհետև օրինականացնել»,- ընդգծել է Մարությանը:

Հասարակական տրանսպորտի վարորդների՝ կանոնները չպահպանելու, ղեկին ծխելու և ծխախոտի մնացորդը փողոց նետելու դեպքերի առնչությամբ հանձնարարվել է ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուժեղացնել հսկողությունն ու արձանագրվող յուրաքանչյուր դեպքի մասով վարորդներին վարչական պատասխանատվության ենթարկել:

Հետևողական պայքար է տարվում նաև Երևանում փողոցային առևտրի վերացման ուղղությամբ: Նախորդ շաբաթ արձանագրվել է 21 դեպք: Երեկոյան հերթապահության արդյունքում հայտնաբերվել է 2 դեպք:

Անդրադառնալով թափառող կենդանիների, մասնավորապես անտուն շների խնդրին և քաղաքացիներից ստացվող ահազանգերին՝ քաղաքապետը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել հարցին և արագացնել այս ուղղությամբ աշխատանքները:

Փետրվարի 16-ին Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ Սուրբ Սարգսի տոնը նշելու համար ամեն ինչ պատրաստ է: Միջոցառումներում կներգրավվեն քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցները, մշակութային կենտրոնները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am