Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ հաջորդ տարի Հայաստանի սպառողների համար գազի սակագինը կնվազի

Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ հաջորդ տարի Հայաստանի սպառողների համար գազի 
սակագինը կնվազի

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որ 2019թ. Հայաստանի սպառողների համար գազի սակագինը չի թանկանա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ռուսական RBK հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այս տարվա ընթացքում մենք շարունակելու ենք քննարկումները, որպեսզի համաձայնության գանք գազի գնի հարցում»,- ասել է Փաշինյանը:

Դիտարկմանը, թե հնարավոր է, որ մեկ տարի հետո Հայաստանում  սպառողների համար գազի սակագինը բարձրանա, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ եք Դուք այդպես մտածում, ես հույս ունեմ, որ ընդհակառակը՝ նվազում կլինի»:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]