Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում է. ԵՏՀ շտաբ-բնակարանում սպասվում է ՀՀ վարչապետի ելույթը

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում է. ԵՏՀ շտաբ-բնակարանում սպասվում է ՀՀ 
վարչապետի ելույթը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Մոսկվայում է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հունվարի 25-ին ՀՀ վարչապետը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շտաբ-բնակարանում հանդես կգա ելույթով: «2019թ. ԵԱՏՄ-ում նախագահությունը Ռուսաստանից անցնում է Հայաստանին, ինչի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջույնի խոսք կունենա»,- ասված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի «Ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառման մեջ:

ՀՀ վարչապետի ելույթը նախատեսված է Երևանի ժամանակով ժամը 12:00-ին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am