Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Փետրվար

Առողջապահության նախարարությունը 210 մլն դրամ է հատկացնելու անպտղություն ունեցող զույգերի հետազոտման և բուժման համար


ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարարությունը վերարտադրողական առողջության բարելավման նպատակով Հայաստանում անպտղություն ունեցող զույգերի հետազոտման, նաև արտամարմնային բեղմնավորման համար 210 մլն դրամ է հատկացնելու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 23-ին հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Նման ծրագիր ժամանակին եղել է, սակայն ոչ արդյունավետ է գործել: Նախարարությունը 210 մլն դրամ է նախատեսել «Անպտղություն ունեցող  զույգերի համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության ծառայությունների» ծրագրի համար: Մենք այս շաբաթ արդեն հանդիպումներ ունենք` հասկանալու, թե այդ գումարն ինչպես ենք ծախսելու»,-ասաց նախարարը:

Թորոսյանը նշեց նաև, որ  հակված են այդ գումարն ուղղել անպտղության պատճառները պարզելուն, մի մասն էլ` հենց արտամարմնային բեղմնավորման ծառայությունների գնմանը: Նախարարը շեշտեց, որ փորձը ցույց է տալիս` ավելի արդյունավետ է պարզել պատճառը, քան տասնյակ զույգերի համար բեղմնավորում անել: 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ