Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Փետրվար

Շրջանառության մեջ դրվող նոր դրոշմապիտակներն անվտանգ կլինեն երեխաների համար. նախարար


ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ քննարկել է դրոշմապիտակների հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Արսեն Թորոսյանը գրառում է կատարել ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում: Դավիթ Անանյանը նրան տեղեկացրել է, որ շուտով շրջանառության մեջ կդրվեն նոր դրոշմապիտակներ:

«Քիչ առաջ խոսեցի ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ՝ հասկանալու թե ինչպես կարող ենք լուծել դրոշմապիտակների հետ կապված խնդիրը, երբ երեխաները պատահաբար դրանք կուլ են տալիս։ Պարոն Անանյանը ինձ տեղեկացրեց, որ ՊԵԿ-ը նույնպես տեղյակ է խնդրին և արդեն քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ։ Մասնավորապես, մոտավորապես երեք ամսից արդեն շրջանառության մեջ կմտնեն նոր դրոշմապիտակներ, որոնք պատրաստված կլինեն այլ նյութերից։ Դրանք նախ, ավելի ամուր կկպչեն ապրանքներին, ինչպես նաև պոկվելու դեպքում, կլինեն շատ ավելի փափուկ և եթե նույնիսկ կուլ տրվեն, ապա վտանգ չեն ներկայացնի երեխաների համար։ Նաև պայմանավորվեցինք աշխատել արտադրողների և ներմուծողների հետ, որպեսզի այդ դրոշմապիտակները փակցվեն այնպիսի տեղերում, որ հեշտ չպոկվեն»,-նշել է Արսեն Թորոսոյանը։

Առողջապահության նախարարը ծնողներին հորդորել է առավելագույնս ուշադիր լինել, երբ փոքրիկների ձեռքին նման ապրանքներ են հայտնվում՝ թույլ չտալու համար դրանց պոկվելը և կուլ տալը։ Նա հավաստիացրել է, որ կառավարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահելու երեխաների առողջությունը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ