Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Միացյալ Թագավորությունը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը /լրացված/

Միացյալ Թագավորությունը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված 
գործընկերության համաձայնագիրը /լրացված/

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Թագավորությունը հունվարի 18-ին վավերացրել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ՄԹ դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:

«Ուրախությամբ հայտարարում եմ, որ Միացյալ Թագավորությունը վավերացրել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»,-գրել է դեսպանը «Թվիթեր» սոցիալական ցանցի իր միկրոբլոգում:

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2017թ. նոյեմբերի 24-ին: Այն վավերացրել է 10 պետություն՝ Հայաստան, Բուլղարիա, Դանիա, Էստոնիա, ՄԹ, Լիտվա, Լատվիա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Լեհաստան:  

ՄԹ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է. «Այսօր ՄԹ Արտաքին գործերի նախարարությունը Լոնդոնում ՀՀ դեսպանությանը տեղեկացրել է ՄԹ-ում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի մասին։ ՄԹ-ում վավերացման գործընթացը մեկնարկել էր անցյալ տարի Համայնքների և Լորդերի պալատների կողմից համաձայնագրի հաստատմամբ։ Դրան հաջորդեցին մնացած ներպետական ընթացակարգերը, որով ավարտվեց վավերացման գործընթացը։ Այդ մասին ծանուցվել է Եվրոպական միությունը»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am