Սպորտ

Լևոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել Ղազախստանում 

1 րոպեի ընթերցում

Լևոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել Ղազախստանում 

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ատլետիկայի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ղազախստանում կայացած Օլգա Ռիպակովայի անվան միջազգային մրցաշարում Աղասյանը տղամարդկանց եռացատկում գրանցել է 16.63 արդյունք և գրավել առաջին տեղը:

Սա Լևոնի լավագույն արդյունքն է ամբողջ կարիերայի ընթացքում:

«Ընդհանուր առմամբ լավ մասնակցություն ունեցա, սակայն գիտեմ, որ կարող եմ ավելին անել: Հիմա ավելի մեծ աշխատանք պետք է կատարել՝ նախապատրաստվելու Եվրոպայի առաջնությանը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Աղասյանը:

Աղասյանն այժմ լրացրել է Եվրոպայի առաջնության վարկանիշ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում