Սպորտ

Արմեն Գյուլբուդաղյանցը հանդիպել է Ռաուլի հետ 

2 րոպեի ընթերցում

Արմեն Գյուլբուդաղյանցը հանդիպել է Ռաուլի հետ 

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը և մարզչական շտաբի անդամները հանդիպել են Իսպանիայի ազգային ընտրանու և Մադրիդի «Ռեալ»-ի նախկին լեգենդար ֆուտբոլիստ Ռաուլի հետ:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՖՖ-ից: Շարունակվում են Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի հանդիպումներն ու դիտարկումներըՄադրիդում: Հունվարի 16-ին մեր մարզիչներն այցելեցին Մադրիդի«Ռեալի» մարզաբազա, ծանոթացան բոլոր ենթակառուցվածքներին: Մեր մարզիչներին ներկայացվեցին մադրիդյան ակումբի մոտեցումները տարբեր տարիքային խմբերի հետ տարվող աշխատանքների վերաբերյալ: Կայացավ հանդիպում նաև«Ռեալի»՝ ֆուտբոլիստների վերականգնման հարցերով զբաղվող մասնագետի հետ, որը ներկայացրեց, թե ինչ փուլերով են անցնում մադրիդյան ակումբի ֆուտբոլիստները վնասվածքներից հետ վերականգնման ընթացքում:

Այնուհետև Հայաստանի ազգային հավաքականի մարզիչները հանդիպեցին Մադրիդի«Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլին, որն իր փորձը հաղորդեց և պատրաստակամություն հայտնեց հետագայում էլ օգտակար լինել իր խորհուրդներով:

Մեր մարզիչները հանդիպեցին նաև Մադրիդի«Ռեալի» նախկին հարձակվող Ֆերնանդո Մորիենտիեսին: Հայկական պատվիրակությունը երկու նախկին ֆուտբոլիստներին էլ հանձնեց հուշանվերներ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից:

Գյուլբուդաղյանցը և մարզչական շտաբը նախօրեին ներկա եղան Իսպանիայի գավաթի խաղարկության«Ատլետիկո»-«Ժիրոնա» հանդիպմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում