Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պաշտոնական Մոսկվան Բաքվում ՌԴ քաղաքացիների նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին գրություն է ուղարկել Ադրբեջանի դեսպանատուն

Պաշտոնական Մոսկվան Բաքվում ՌԴ քաղաքացիների նկատմամբ խտրական 
վերաբերմունքի մասին գրություն է ուղարկել Ադրբեջանի դեսպանատուն

ԵՐԵՎԱՆ,  15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը Ադրբեջանի օդանավակայաններում իր քաղաքացիների նկատմամբ խտրական վերաբերմունքի վերաբերյալ գրություն է ուղարկել ՌԴ-ում այդ երկրի դեսպանատուն: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն: 

«Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը ՌԴ արտգործնախարարությունից Ադրբեջանում իր քաղաքացիների նկատմամբ էթնիկ պատկանելությամբ պայմանավորված խտրական վերաբերմունքի մասին հուշագիր է ստացել»,-«Ռիա Նովոստի»-ին հայտնել է իր դիվանագիտական աղբյուրը: 

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հունվարի 11-ին հույս էր հայտնել, որ Ադրբեջանը վերջ կտա ՌԴ քաղաքացի հայերի նկատմամբ խտրական վերաբերմունքին և չի արգելի նրանց մուտքն Ադրբեջան:

Գործակալության փոխանցմամբ՝ ճեպազրույցի ժամանակ Մարիա Զախարովան, մասնավորապես, մատնանշել էր սոցկայքերում արված գրառումներում ադրբեջանական իշխանությունների կողմից էթնիկ ծագմամբ պայմանավորված ՌԴ քաղաքացիների նկատմամբ  ցուցաբերվող խտրական վերաբերմունքը:

«Նախորդ տարվա ընթացքում մենք տեղեկացել ենք առնվազն 16 դեպքի մասին, երբ էթնիկ ծագմամբ պայմանավորված՝ ՌԴ քաղաքացիներին արգելվել է մուտք գործել Ադրբեջան: Այդ քաղաքացիներին սպասեցրել են, ապա՝ առանց որևէ պատճառաբանության, հետ ուղարկել ՌԴ»,-նշել էր Զախարովան:

Զախարովան նշել էր, որ ՌԴ իշխանություններն Ադրբեջանին բազմիցս հորդորել են վերջ տալ այդ պրակտիկային, քանի որ դրանք ռուս-ադրբեջանական հարաբերությունների տեսանկյունից ընդունելի չեն:

«Ադրբեջանի իշխանությունները վստահեցրել են, որ կշտկվի իրավիճակը, և մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա»,- հույս էր հայտնել ՌԴ ԱԳՆ խոսնակը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am