Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Վերադարձի կանաչ լույս հայերին. Ռուբեն Սաֆրաստյանը Բաշար ալ-Ասադի հայտարարությունը կարևոր է համարում

Վերադարձի կանաչ լույս հայերին. Ռուբեն Սաֆրաստյանը Բաշար ալ-Ասադի 
հայտարարությունը կարևոր է համարում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում պատերազմի փուլն ավարտվելու մասին դեռ վաղ է խոսելը: ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ Թուրքիայի զինուժը սահմանին պատրաստ սպասում է հրամանի, որ հերթական անգամ մտնի Սիրիա:

«Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ ԱՄՆ-ը հայտարարեց Սիրիայից զորքերը դուրս բերելու մասին: Դա բերեց նոր զարգացումների, որոնց կենտրոնում հայտնվեց Թուրքիան: Վերջինս ԱՄՆ-ից պահանջեց իրենց կողմից Սիրիայի հյուսիսային շրջաններում ստեղծված 22 ռազմակայանները կամ ոչնչացնել, կամ փոխանցել թուրքական կողմին: ԱՄՆ-ը համաձայն չէ այդ պահանջի հետ, այնինչ Թուրքիան ենթադրում է, որ այդ ռազմակայանները կմնան քրդերին: Տեսնում ենք, որ այստեղ խնդիր է առաջացել ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև »,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Երկու երկրների միջև առաջացած հաջորդ խնդիրն այն է, որ քրդերից կազմված զինված կազմակերպություններին Թուրքիան բնութագրում է ահաբեկչական, իսկ այդ ձևակերպումն ընդունելի չէ ԱՄՆ-ի համար, որովհետև այդ ջոկատների մի մասը կռվում էին ամերիկացիների հետ կողք կողքի: Էրդողանը հստակ հայտարարեց, որ մինչև վերջ պայքարելու են ահաբեկիչների դեմ՝ նկատի ունենալով քրդական ջոկատները:

«Ներկայում թուրքական բանակը կանգնած է սահմանին, պատրաստ է հրամանին, իսկ Թուրքիայի ղեկավարությունը հայտարարում է, որ այդ հրամանը վաղ թե ուշ կտրվի»,- ասա Ռուբեն Սաֆրաստյանը:

Նա նշեց, որ ստեղծված իրավիճակում քրդերը դիմեցին ինքնապաշտպանության: Նրանք լուրջ մտավախություն ունեն, որ թուրքերը կմտնեն Սիրիայի տարածք: Նրանք դիմեցին Սիրիայի կառավարությանն աջակցելու համար: Դա հանգեցրեց նրան, որ ռուսական շրջիկ ջոկատները տեղավորվեցին Սիրիայի հյուսիսում: Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, քրդերը փորձեցին հակազդել Թուրքիայի գործողություններին: Նրա խոսքով, ներկայում ԱՄՆ- Թուրքիա առևտրային գործարք է ընթանում, ինչը կարող է հանգեցնել նաև Թուրքիայի դերի նվազմանը Սիրիայում:

Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց, որ մյուս կողմից էլ խոսվում է Սիրիայի վերականգնման մասին:

«Բավական դրական զարգացումներ կարող են լինել Սիրիային ֆինանսական օգնություն ցուցաբերելու հետ կապված: Հետաքրքիր էր այն հայտարարությունը, որ Սաուդյան Արաբիան պատրաստ է օգնություն ցույց տալ Սիրիայի վերականգնման աշխատանքներին: Եթե դա լինի, ապա լուրջ գործընթաց կսկսվի»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ 2019 թվականին որոշակի լուծում կլինի Սիրիայում քրդական հարցի հետ կապված: Նրա կարծիքով, նշմարվում է այն, որ քրդերը կստանան մեծ ինքնավարություն Սիրիայի կազմում: Մինչ այդ Սիրիայի Սահմանադրությունը չէր ճանաչում ոչ մի ինքնավարություն:

Խոսելով Սիրիայում հայ համայնքի մասին՝ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ նկատվում է հայերի վերադարձ: Նա կարևոր համարեց այն տեղեկատվությունը, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է Դեր Զորի հայկական եկեղեցին իր անձնական միջոցներով վերականգնելու մասին:

«Սա խորհրդանշական քայլ է, Սիրիայի իշխանությունը ցույց է տալիս, որ շահագրգռված են հայերի վերադառնալու հարցում, դա վերադարձի կանաչ լույս է»,- ասաց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]