Հասարակական

Ամանորյա փոքրիկ հրաշքը՝ Բաղրամյան 26-ում. Աննա Հակոբյանը հյուրընկալեց մանուկներին

3 րոպեի ընթերցում

Ամանորյա փոքրիկ հրաշքը՝ Բաղրամյան 26-ում. Աննա Հակոբյանը հյուրընկալեց մանուկներին

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաղրամյան 26-ը լի էր բազմաթիվ երեխաների երգ ու ծիծաղով, զանազան խաղերով ու շոուներով: Վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը հյուրընկալել էր 7-13 տարեկան 300 մանուկների։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 27-ին ամանորյա միջոցառմանը եկել էին Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների երեխաներ, պատերազմում անհայտ կորածների թոռնիկներ, Ապրիլյան մարտական գործողություններում զոհված զինծառայողների զավակներ, մանկատների սաներ, սիրիահայ, սահմանամերձ գյուղերիև քաղցկեղ, շաքարային դիաբետ ունեցող բազմաթիվ երեխաներ:

Բաղրամյան 26-ում երեխաներին դիմավորեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը՝ իր երկու դուստրերի հետ: «Հավաքվել ենք միասին՝ գյուղից, քաղաքից, տարբեր վայրերից, որպեսզի միասին անցկացնենք այս օրը, միասին ցտեսություն ասենք 2018թ-ին և դիմավորենք 2019-ը: Մենք այստեղ ենք, որպեսզի ուշադիր լինենք միմյանց նկատմամբ, որպեսզի ընկերանանք իրար հետ, սիրենք իրար և հաջորդ ողջ տարվա ընթացքում կապ պահենք իրար հետ: Մենք չենք եկել այսօր պարզապես ժամանակ անցկացնենք ու գնանք, եկել ենք իրար հետ ծանոթանալու, ընկերանալու և ամբողջ տարի իրար հետ կապի մեջ լինելու համար»,-նշեց Աննա Հակոբյանը:

Նա վստահություն հայտնեց, որ անցնող տարում երեխաները եղել են խելացի, լավ են սովորել և մեկ տարի ավելացրել են լավ մարդ դառնալու իրենց ճանապարհին: Աննա Հակոբյանը հորդորեց երեխաներին եկող տարի դա ավելի մեծ ջանքով անել:

Երեխաների համար կազմակերպվել էին տարբեր խաղեր, աճպարարական հնարքների ցուցադրություն, շոու ծրագրեր: 6-ամյա Լիանա Թոփալյանն այնքան էր տպավորված խաղերով, որ ասաց՝ խնդրելու է մայրիկին իրեն կրկին բերի այստեղ: Լիանան մեզ հայտնեց նաև, թե ինչ է ցանկացել Ձմեռ պապիկին գրած իր նամակով. «Ձմեռ պապիկից ուզել եմ տիկնիկ, գնդակ ու ժամացույց»:

Ցանկալի նվերներից մեկը Լիանան ստացավ հենց Բաղրամյան 26-ում: Երեխաներին այցելած Ձմեռ պապիկն ու Ձյունանուշը բոլորին նվիրեցին հայկական արտադրության ժամացույցներ և քաղցրավենիքով լի տոպրակներ: Ի դեպ, արտադրողները բոլոր նվերները տրամադրել էին անվճար: Երեխաների համար պատրաստվել էր նաև մանկական հյուրասիրություն:

Սահմանամերձ Բաղանիսից եկած 9-ամյա Կարինե Ասատրյանին Բաղրամյան 26-ում ամենաշատը դուր էր եկել տոնածառը: «Շատ եմ խաղացել ծաղրածուի հետ»,-նշեց Կարինեն:

Աննա Հակոբյանը շրջեց դահլիճում, անձամբ շփվեց բոլոր երեխաների հետ: Նրա հետ նկարվել ցանկացող փոքրիկները շատ էին: Նրանցից շատերը ծանոթացան ու շփվեցին նաև վարչապետի պաշտոնակատարի դստեր՝ Շուշան Փաշինյանի հետ:

Աննա Հակոբյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին է ներկայացրել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործունեությունը

Հայաստան

Աննա Հակոբյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին է ներկայացրել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործունեությունը

42 սկսնակ կին գործարարները ստացել են 1 մլն դրամ դրամաշնորհի հավաստագրերը և կնքել են պայմանագրերը

Հայաստան

42 սկսնակ կին գործարարները ստացել են 1 մլն դրամ դրամաշնորհի հավաստագրերը և կնքել են պայմանագրերը

Աննա Հակոբյանը մանկատան երկու սաների հետ մեկնում է ծով՝ իրականացնելու երեխաների երազանքը

Վարչապետ

Աննա Հակոբյանը մանկատան երկու սաների հետ մեկնում է ծով՝ իրականացնելու երեխաների երազանքը

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում