Մշակույթ

ՀՀ վարչապետի տիկինը ներկա է գտնվել «Հանդիպման լավագույն վայրը` թանգարան» խորագրով կրթական ծրագրին

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի տիկինը ներկա է գտնվել «Հանդիպման լավագույն վայրը` թանգարան» խորագրով կրթական ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավետիք Իսահակյանի անվան տուն-թանգարանում անցկացվել է «Հանդիպման լավագույն վայրը` թանգարան» խորագրով կրթական ծրագիրը, որին մասնակցել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Միջոցառումը Ավ. Իսահակյանի անվան տուն-թանգարանի և ԿԱՊԿՈւ (Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող) ապագա զբոսավարների գործակցության արդյունքն է:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երիտասարդները սովորում են հայ-հունական պետական քոլեջում` խորացված օտար լեզուների իմացությամբ զբոսաշրջության ֆակուլտետում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Աննա Հակոբյանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ միջոցառման ընթացքում քոլեջի 3 ուսանողներ հանդես են եկել կարճ դասախոսություններով` թանգարաններ, մշակույթ և մարդու պահանջմունքներ թեմաներով: Երիտասարդները հյուրերին են ներկայացրել նաև իրենց երաժշտական կարողությունները` երգել ու նվագել են լսարանի համար:

«Սա բժշկական թերապիա էր. ամենաթանկ բանը, որ պետք է գնահատենք, մարդկային ռեսուրսն է, որը պետք է օգտագործվի առավելագույն արդյունավետությամբ»,- նշել է հատուկ մանկավարժ Զեմֆիրա Եգանյանը:

Ծրագրի կարևոր նպատակներից է նաև թանգարաններում երիտասարդներին իրենց մասնագիտությամբ աշխատելու հնարավորություն ստեղծելը:

Վարչապետի տիկինը միջոցառման պաշտոնական հատվածից հետո շփվել է երիտասարդների և նրանց ծնողների հետ, շնորհակալություն հայտնել հիանալի դասախոսությունների ու միջոցառման համար:

Միջոցառմանը հաջորդել է կարճ շրջայց թանգարանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում