Քաղաքականություն

Վարչապետ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը

2 րոպեի ընթերցում

Վարչապետ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ Փարիզում ներկա է գտնվել Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը: 

Միջոցառմանը ներկա են եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը, Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը, Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը և այլ երկրների առաջնորդներ, կառավարությունների ղեկավարներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, միջոցառման շրջանակում ելույթով հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով իր խոսքում անդրադարձել է Աստվածամոր տաճարի վերականգնման աշխատանքներին և ընդգծել տաճարի վերաբացման կարևորությունն իր երկրի ու ժողովրդի համար: Հաջորդիվ Փարիզի արքեպիսկոպոս Լորան Ուլրիխը կատարել է եկեղեցական արարողություն: 

Բարձրաստիճան հյուրերը շրջայց են կատարել Աստվածամոր տաճարում:

Ըստ աղբյուրի՝ Նիկոլ  Փաշինյանը և Աննա Հակոբյանը Ելիսեյան պալատում մասնակցել են Էմանուել և Բրիջիթ Մակրոնների անունից՝ ի պատիվ Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների տրված պաշտոնական ընթրիքին:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում