Երևանցիների 57,1%-ը հեղափոխությունից հետո ՃՈ աշխատանքում խախտումների նկատմամբ մեղմ վերաբերմունք է նկատում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանցիների 57,1%-ը կարծում է, որ հեղափոխությունից հետո Ճանապարհային ոստիկանությունը բավականին մեղմ է վերաբերվում վարորդների կողմից թույլ տված խախտումներին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի խոսքով` այս մասին վկայում են «GALLUP International association»-ի իրականացրած «Երևանցիները՝ Երևանի մասին» խորագրով հարցման արդյունքները:
«Հարցմանը մասնակցած քաղաքացիների 19,6%-ը լիովին համաձայն է, որ հեղափոխությունից հետո ՃՈ-ն բավականին մեղմ է վերաբերվում վարորդների կողմից թույլ տված խախտումներին: 37.5%-ը` ավելի շուտ համաձայն է, իսկ 14,5%-ն այս կարծիքի հետ ընդհանրապես համաձայն չէ»,- ասաց Նավասարդյանը:
Հարցումն իրականացվել է դեկտեմբերի 20-25-ն ընկած ժամանակահատվածում, որին մասնակցել է 602 քաղաքացի: