Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Վալերիյ Օսիպյանի աշխատանքը «GALLUP International association»-ի հարցման արդյունքներով 5 հնարավորից գնահատվել է 4,3 բալ

Վալերիյ Օսիպյանի աշխատանքը «GALLUP International association»-ի հարցման 
արդյունքներով 5 հնարավորից գնահատվել է 4,3 բալ

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանցիները ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի աշխատանքը 5 հնարավորից 4,3 բալ են գնահատել:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի խոսքով` այս մասին վկայում են «GALLUP International association»-ի իրականացրած «Երևանցիները՝ Երևանի մասին» խորագրով հարցման արդյունքները:

«Քաղաքացիները 1-5-բալանոց սանդղակով գնահատել են ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի աշխատանքը, որտեղ 1-ը ամենացածր, 5-ը ամենաբարձր գնահատականն է: Հարցման արդյունքներով ոստիկանապետը 5 հնարավորից ստացել է 4,3 բալ: Հատկանշական է, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի արդյունքի հետ համեմատած, սա բավական բարձր ցուցանիշ է: Վլադիմիր Գասպարյանի ամենամյա արդյունքները տատանվում էին 3,7-4 միավորի արանքում»,- ասաց Նավասարդյանը:

Հարցումն իրականացվել է դեկտեմբերի 20-25-ն ընկած ժամանակահատվածում, որին մասնակցել է 602 քաղաքացի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]