Հասարակական

Վալերիյ Օսիպյանն արժանացել է «Երևան 2800» հոբելյանական հուշամեդալի

1 րոպեի ընթերցում

Վալերիյ Օսիպյանն արժանացել է «Երևան 2800» հոբելյանական հուշամեդալի

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց «47 դիզայն» ընկերության հիմնադիր տնօրեն Արսեն Մելիքսեթյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արսեն Մելիքսեթյանը Վալերիյ Օսիպյանին հանձնեց «Երևան 2800» հոբելյանական հուշամեդալ։ Մեր 12-րդ մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակի առթիվ «47 դիզայն» ընկերությունը թողարկել է Արգիշտի 1-ին արքայի դիմապատկերով հուշամեդալ։ Այն հանձնվել է ՀՀ վարչապետին, պաշտպանության նախարարին և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց։ Հուշամեդալը անվանական է և խորհրդանշական համարով` այս դեպքում «0202»:

Ոստիկանության պետը շնորհակալություն հայտնեց պարգևի համար՝ մաղթելով նորանոր հաջողված նախաձեռնություններ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում