Երևանի քաղաքապետն անհրաժեշտ է համարում աղբահանության առնվազն երկու օպերատորի առկայությունը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքը աղբահանության գծով առնվազն երկու օպերատոր պետք է ունենա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ մայրաքաղաքում աղբահանություն իրականացնող օպերատորը՝ «Սանիթեք»-ը, մեքենաների պակաս ունի:
«Մենք ամեն ինչ անում ենք, որ իրենք գիշեր-ցերեկ աշխատեն: Ընկերության հետ մեր բանակցությունների արդյունքում եկել ենք այն եզրահանգմանը, որ արդեն կարելի է մտածել երկրորդ օպերատոր ունենալու մասին»,- նշեց նա՝ հավելելով, որ գործը դատարանին չի հասնի: