Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Հակակոռուպցիոն ռազմավարության քննարկմանը կմասնակցեն նաև միջազգային մասնագետները

Հակակոռուպցիոն ռազմավարության քննարկմանը կմասնակցեն նաև միջազգային 
մասնագետները

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն նոր ռազմավարության նախագիծը կընդունվի հանրային լայն քննարկումների արդյունքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառմանն այս մասին ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը:

Նրա խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառումն այս տարի 10 օրով հետաձգվեց՝ դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններով պայմանավորված: «Մենք խնդրել ենք արդարադատության նախարարությանը, ՀՀ վարչապետին, որպեսզի երկու ամսով հետաձգեն այս հակակոռուպցիոն նոր ռազմավարության վերջնական ընդունումն ու հաստատումը, որպեսզի հնարավորություն ընձեռվի մասնագիտական շրջանակներին խորը մասնակցություն ունենալ ռազմավարության միջոցառումների պլանի վերջնական տարբերակի մշակման հարցերում»,-ասաց  Զադոյանը՝ հավելելով, որ փետրվարին էլ նախատեսվում է կառավարության հետ մեծ աշխատաժողով անցկացնել, որի ընթացքում  միջազգային մասնագետները մասնակցություն կունենան հակակոռուպցիոն նոր ռազմավարությունը շատ ավելի լեգիտիմ և մասնագիտական հենք ունեցող փաստաթուղթ դարձնելու գործընթացին: «Ես բոլորին կոչ եմ անում մասնակցել քննարկումներին, որպեսզի վերջում ունենանք մի այնպիսի փաստաթուղթ, որը մեր քաղաքացիների կյանքում փոփոխություններ կբերի: Փաստաթուղթը կազմված է կոռուպցիայի դեմ պայքարի երեք հիմնական հենասյուների հիման վրա՝ հակակոռուպցիոն կրթություն, կոռուպցիայի կանխարգելում և պատժի անխուսափելիություն: Այս ձևաչափն, իրոք, հնարավորություն կտա շատ ավելի արդյունավետ փաստաթուղթ ունենալ և դրա հիման վրա գործունեություն իրականացնել»,-նշեց նա:

ՄԱԿ-ի նախաձեռնությամբ դեկտեմբերի 9-ը նշվում է որպես Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր: 2003 թ. այդ օրը Մեքսիկայի Մերիդա քաղաքում բարձր մակարդակի քաղաքական համաժողովի ժամանակ ստորագրվել է ՄԱԿ կոնվենցիա՝ ընդդեմ կոռուպցիայի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am