Արազ Օզբիլիսի գոլն օգնել է իր թիմին հաղթանակ տանել
10:47, 19 Դեկտեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը դարձել է գոլի հեղինակ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Նիդեռլանդների գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Օզբիլիսի «Վիլլեմ-II»-ը սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթել է ԱՖԿ-ին:
Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը թիմի մեկնարկային կազմում էր, խփեց «Վիլլեմ-II»-ի 3-րդ գոլը և փոխարինվեց 62-րդ րոպեին:
«Վիլլեմ-II»-ը դուրս եկավ գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում