Հասարակական

Հայաստանում ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի զորավարժարաններում օգտագործվում են անօդաչու սարքեր 

1 րոպեի ընթերցում

Հայաստանում ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի զորավարժարաններում օգտագործվում են անօդաչու սարքեր 

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի բազայում, որը տեղակայված է Հայաստանում, զինծառայողների վերապատրաստման շրջանակներում սկսվեց անօդաչու թռչող սարքերի կիրառումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, բարձր լեռնային «Կամխուդ», և «Ալագյազ» զորավարժարաններում հրետանային, հետախուզական և այլ ստորաբաժանումների զինծառայողները ծանոթանում են ռազմական տեխնիկայի օգտագործման հմտություններին, անօդաչու թռչող սարքերի ժամանակակից համալիրների օգտագործմամբ լեռնա-անտառային պայմաններում պաշտպանական, մարտական գործողություններ կատարելու նոր հմտություններին:

Նշված դժվարին պայմաններում կիրառվում է տարբեր տեսակի անօդաչու ավիացիա ինչպես ցերեկային, այնպես էլ՝ գիշերային ժամերին:

Անօդաչու թռչող սարքերի ժամանակակից համալիրները Հայաստանում ակտիվորեն օգտագործվում են ռազմակայանի կառավարման շահերի տեսանկյունից հատուկ մարտավարական զորավարժությունների ժամանակ՝ հետախուզության, պայմանական հակառակորդի թիրախների խոցման արդյունավետության գնահատման նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում