Տարածաշրջանային

Էրդողանը հայտարարել է, որ անկախ ԱՄՆ-ի կոչերից, Թուրքիայի ԶՈՒ-ն մտնելու է Մանբիջ

2 րոպեի ընթերցում

Էրդողանը հայտարարել է, որ անկախ ԱՄՆ-ի կոչերից, Թուրքիայի ԶՈՒ-ն մտնելու է Մանբիջ

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ անկախ ԱՄՆ-ի կոչերից, Թուրքիայի զինված ուժերը մտնելու են Սիրիայի քրդաբնակ Մանբիջ քաղաք: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Էրդողանը շեշտել է, թե քանի որ ԱՄՆ-ը չի կատարել իր խոստումները, Թուրքիայի ԶՈՒ-ն պետք է անհապաղ մտնի Մանբիջ և այնտեղից դուրս հանի քուրդ զինյալներին:

«Ես բացահայտ ասում եմ, որ պետք է մտնենք Մանբիջ և մաքրենք այն: Մենք շատ ժամանակ ենք կորցրել Եփրատի արևելքում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում: Արդեն չենք կարող գեթ մեկ օր ուշանալ»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Պենտագոնը «անընդունելի» է որակել սիրիական Մանբիջում թուրքական ԶՈՒ ծրագրվող գործողությունները: Պենտագոնի մամուլի քարտուղար Շոն Ռոբերտսոնը Թուրքիային հիշեցրել է, որ Մանբիջում ամերիկացի զինվորականներ կան:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանըդեկտեմբերի 12-ին հայտնել էր, որ երկրի զինված ուժերը պատրաստվում են առաջիկա օրերին նոր ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի տարածքում:

Ռազմական գործողությունները ծրագրվում է իրականացնել Եփրատ գետի արևելյան ափին տեղակայված քրդական ուժերի դեմ: Էրդողանը միևնույն ժամանակ նշել էր, որ թուրքական ԶՈՒ-ի թիրախը լինելու են ոչ թե ամերիկացի զինվորները, այլ՝ քրդերը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում