Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կկառուցվի տարածաշրջանային աղբավայր, և կփակվեն Աջափնյակի ու Նուբարաշենի գործող աղբավայրերը

Կկառուցվի տարածաշրջանային աղբավայր, և կփակվեն Աջափնյակի ու Նուբարաշենի 
գործող աղբավայրերը

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի միջև 2015 թվականի դեկտեմբերի 11-ին ստորագրված «Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագրի ժամկետը երկարաձգելու մասին» նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը նշեց, որ ծրագրով նախատեսվում է Նուբարաշենում կառուցել տարածաշրջանային աղբավայր և փակել Աջափնյակի ու Նուբարաշենի գործող աղբավայրերը:

Ծրագրի արժեքը կազմում է 26 մլն եվրո, որից վարկային բաղադրիչը կազմում է 16 լն, իսկ տրամադրվող դրամաշնորհները՝ 8 մլն ԵՄ հարևանության ներդրումային գործիքի միջոցով և 2 մլն Եվրոպական բանկի կողմից: Պապիկյանն ասաց, որ առ այսօր ծրագրի շրջանակներում գումարներ չեն ներգրավել: Կապալառուի ընտրության հարցը, ըստ նրա, նախատեսվում է 6 ամսից, մեկ տարի ըստ կանոնակարգման: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ իրենց խնդիրը աղբավայրը փակե՞լն է, թե՞ աղբի վերամշակման գործարան կառուցելը:

Պապիկյանը նշեց, որ 30-40-50 տարվա պատմություն ունեցող աղբավայր է, այն հետաքրքիր չէ պոտենցիալ ներդրողի համար, շահույթ ստանալն անհնարին է, և հավելյալ գումարներ պետք է ներգրավել՝վերամշակող ներգրավելու համար: Ըստ նրա՝ ներդրողներին հետաքրքիր է որակյալ աղբը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ մաքսիմալ արագ պետք է անել այս ծրագիրը, քանի որ շատ է հետաձգվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]