Հասարակական

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ուսանողական վարկերի տոկոսների նվազեցման մասին

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ուսանողական վարկերի տոկոսների նվազեցման մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը կենտրոնական բանկի հետ աշխատում է ուսանողական վարկերի տոկոսների նվազեցման ուղղությամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա Կենտրոնական բանկի հետ աշխատում ենք, որպեսզի ուսանողական վարկերի տոկոսները նվազեն: Հիմա առաջարկություն կա ԿԲ-ի կողմից, որը ես մակագրել եմ Ֆինանսների նախարարություն: Հույս ունեմ, որ սա էական աջակցություն կլինի, բայց ընդհանուր առմամբ, մենք պետք է գտնենք մեխանիզմներ, որոնցով բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների հետագա ուսումնառության համար որևէ սպառնալիք չգոյանա, բայց իսկապես դրանք պետք է լինեն բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներ, ինչը նաև խթան կհանդիսանա կրթության առավել բարձր պահանջ ձևավորելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում