Ընդդիմության նկատմամբ հաշվեհարդար չի լինելու, բայց կաշառք տվողները պետք է պատասխան տան. Փաշինյան
19:47, 10 Դեկտեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվում ընդդիմության նկատմամբ հաշվեհարդար տեսնել: Այս մասին դեկտեմբերի 10-ին օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Սպուտնիկ Արմենիա» գործակալությունը:
Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը հնարավոր չէ առանց բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հետաքննությունների: Փաշինյանի խոսքով՝ յուրաքանչուր պաշտոնյա, եթե կապ ունի կոռուպցիոն որևէ համակարգի հետ, պետք է իմանա, որ պատասխանատվության է ենթարկվելու
«Հաշվեհարդար չի լինելու, բայց կաշառք տվողները պետք է պատասխան տան»,- ասել է Փաշինյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում