Ընդդիմության նկատմամբ հաշվեհարդար չի լինելու, բայց կաշառք տվողները պետք է պատասխան տան. Փաշինյան

Armenpress 19:47, 10 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվում ընդդիմության նկատմամբ հաշվեհարդար տեսնել: Այս մասին դեկտեմբերի 10-ին օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»  գործակալությունը:

Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ  կոռուպցիայի դեմ պայքարը հնարավոր չէ առանց բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հետաքննությունների: Փաշինյանի խոսքով՝ յուրաքանչուր պաշտոնյա, եթե կապ ունի կոռուպցիոն որևէ համակարգի հետ, պետք է իմանա, որ պատասխանատվության է ենթարկվելու

«Հաշվեհարդար չի լինելու, բայց կաշառք տվողները պետք է պատասխան տան»,- ասել է Փաշինյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am