Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Էդմոն Մարուքյան, Էդուարդ Բաբայան. «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններից ամենաշատ ձայն հավաքած ռեյտինգային թեկնածուները

Էդմոն Մարուքյան, Էդուարդ Բաբայան. «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր 
Հայաստան» կուսակցություններից ամենաշատ ձայն հավաքած ռեյտինգային 
թեկնածուները

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ռեյտինգային թեկնածուներից ամենաշատ քվեն ստացել է  Էդուարդ Վլադիմիրի Բաբայանը: Նա ստացել է 7 հազար 472 քվե: Էդուարդ Բաբայանին հաջորդում է Դավիթ Անդրանիկի Մանուկյանը՝  4 հազար 560 քվեով: Ձայների քանակով երրորդ տեղը զբաղեցնում է Քաջիկ Նահապետի Գեվորգյանը՝ 3 հազար 371 քվեով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ձայների քանակով տասնյակում են Վարդան Կոլյայի Ղուկասյանը՝ 3 հազար 198 ձայն, Վարդեվան Ֆաբրիցուսկի Գրիգորյանը՝ 2 հազար 783 ձայն, Տիգրան Վաչիկի Ստեփանյանը՝ 2 հազար 166 ձայն, Արթուր Ալբերտի Դալլաքյանը՝ 2 հազար 121 ձայն, Նաիրա Վահանի Զոհրաբյանը՝ 2 հազար 110 ձայն, Նորա Սեդրակի Առուստամյանը՝ 1994 ձայն: Տասներորդ տեղում է Վանիկ Խաչիկի Ասատրյանը՝ 1890 ձայնով:

Խորհրդարան անցած «Լուսավոր Հայաստան» կուսակցության ռեյտինգային թեկնածուներից ամենաշատ քվեն ստացել է Էդմոն Հրաչիկի Մարուքյանը: Նա ստացել է 4 հազար 450 քվե:  Երկրորդ տեղում Մանե Վանյայի Թանդիլյանն է՝ 3 հազար 636 ձայնով: Երրորդ տեղում է Վահրամ Հմայակի Ավագյանը, ով ստացել է 2 հազար 146 ձայն:

Տասնյակում են Քրիստ Հրաչիկի Մարուքյանը՝ 2041 ձայնով, Սարիկ Սամվելի Մինասյանը՝ 1963 ձայնով, Էդվարդ Հրաչի Անդրեասյանը՝ 1915 ձայնով,Գեվորգ Սամվելի Գորգիսյանը՝ 1672 ձայնով, Տարոն Վարդանի Սիմոնյանը 1361 ձայնով, Հայկ Սամվելի Գեվորգյանը՝ 1233 ձայնով: Տասներորդ տեղում  Գուրգեն Նիկոլի Բաղդասարյանն է, ով ստացել է 1223 քվե:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]