Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արարատ Միրզոյանն անդրադարձավ ընտրություններին քաղաքացիների մասնակցության ցուցանիշին

Արարատ Միրզոյանն անդրադարձավ ընտրություններին քաղաքացիների 
մասնակցության ցուցանիշին

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն անդրադարձավ խորհրդարանական արտահերթ ընտրություններին քաղաքացիների մասնակցության ցածր ցուցանիշի հետ կապված խոսակցություններին:   

«Այստեղ բազում են խնդիրները: Իրականում մասնակցությունը ցածր չէ և ոչ էլ բարձր է: Երկրորդ, մենք պետք է իմանանք, թե որ թվից ենք հաշվում այդ տոկոսը: Համացանցում էլ բազմաթիվ են պնդումներն այն մասին, որ իրականում երկրում գտնվող ընտրողների թիվն ավելի փոքր է քան ավանդաբար ընդունվել է որպես հիմք հաշվարկի համար: Այս առումով, միգուցե մի քանի տոկոս իրական պատկերն ավելի է, քան վիճակագրական տվյալները կարող են խոսել: Երրորդ, ազատ, ժողովրդավարական հասարակարգերում այնուամենայնիվ, մասնակցության բարձր տոկոս չի գրանցվում: Այնպես որ, մեդալը երկու կողմ ունի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Միրզոյանը:

Հայաստանում  արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող  2 մլն 592 հազար 479 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ 48,63 տոկոսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am