Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Բանակին տրամադրվող նոր ներքնազգեստը որակապես էականորեն տարբերվում է նախորդից. Արծրուն Հովհաննիսյան

Բանակին տրամադրվող նոր ներքնազգեստը որակապես էականորեն տարբերվում է 
նախորդից. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Հայաստանի զինված ուժերին տրամադրվող նոր ներքնազգեստին և զորամասերի լվացքատներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է զինված ուժերին տրամադրվող նոր ներքնազգեստի լուսանկարները և  գրել, որ նոր ներքնազգեստները որակապես էականորեն տարբերվում են նախորդից: «Զորքերում ստանում են այս նոր ներքնազգեստը։ Այն որակապես էականորեն տարբերվում է նախորդից։ Զորամասերում ստեղծվում են այսպիսի լվացքատներ, որտեղ զորքը կարողանա լվացք անել։ Անհատական ցանցերով պարկը այն բանի համար է, որ ամեն մեկը իր շորերը լվա ու չխառնի ուրիշի հետ»,-նշված է Հովհաննիսյանի գրառման մեջ։

Արծրուն Հովհաննիսյանը լուսանկարներ է հրապարակել նաև զորամասերի լվացքատներից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am