Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Խոսակցությունների բովանդակությունը ամբողջությամբ փոխվել է. ԱԱԾ տնօրենը՝ գաղտնալսված հեռախոսազրույցների նոր հրապարակման մասին

Խոսակցությունների բովանդակությունը ամբողջությամբ փոխվել է. ԱԱԾ տնօրենը՝ 
գաղտնալսված հեռախոսազրույցների նոր հրապարակման մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանը հավաստիացնում է, որ իր ու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հետ գաղտնալսված հեռախոսազրույցները մոնտաժված են և ներկայացված ընտրովի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հետ զրույցում ԱԱԾ տնօրենը չցանկացավ մեկնաբանություն տալ գաղտնալսման հետ կապված, խոստանալով, որ բոլոր հարցերի կպատասխանի դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Միաժամանակ, նա նշեց, որ քննության ընթացքում իր, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի և ՀՔԾ պետի միջև հեռախոսազրույցի ամբողջական տարբերակը կներկայացվի հանրությանը:

«Կարող եմ հավաստիացնել, որ գաղտնալսումները ներկայացված են ընտրովի՝ մոնտաժված են: Դա քննությունը կապացուցի: Դա մի փաստ է, որը անհերքելի է: Քննության ընթացքում կպարզվի, թե քանի անգամ և քանի րոպեանոց խոսակցություններ եմ ունեցել վարչապետի հետ և Հատուկ քննչական ծառայության պետի հետ: Կարծում եմ, դա կներկայացվի նաև հանրությանը»,- ընդգծեց Վանեցյանը:

ԱԱԾ տնօրենը սպասելի էր համարում գաղտնալսման երկրորդ մասի հրապարակումը:

«Խոսակցությունը գաղտնիք չէր՝ մենք պատկերացնում էինք, որ նմանատիպ խոսակցության երկրորդ մասը լինելու էր, ինչի մասին ՀՀ վարչապետը Ազգային Ժողովի ամբիոնից շատ մանրակրկիտ պատմել և ներկայացրել էր»,- նկատեց նա:

Ըստ Վանեցյանի՝ մոնտաժման արդյունքում խոսակցության բովանդակությունը ամբողջությամբ փոխվել է: 

«Այս պահին մանրամասնությունների մեջ չեմ ցանկանում մտնել: Դեկտեմբերի 15-ին նախատեսված է իմ հանդիպումը լրագրողների հետ՝ նույն ֆորմատով, որ եղավ առաջին հանդիպումը, որտեղ ներկայացնելու ենք մեր նոր կայքը, ԱԱԾ-ի 100-ամյակին նվիրված տեսաֆիլմը: Դրա շրջանակներում նաև պատասխանելու եմ լրագրողների հարցերին»,- եզրափակեց Վանեցյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]