Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Բելառուսի նախագահ Լուկաշենկոն սպասում է Հայաստան գալու հրավերի. Գագիկ Ծառուկյան

Բելառուսի նախագահ Լուկաշենկոն սպասում է Հայաստան գալու հրավերի. Գագիկ 
Ծառուկյան

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սպասում է Հայաստան գալու հրավերի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

«Նոյեմբերի 24-ին ես եղել եմ Բելառուսում, հանդիպել եմ Ալեքսանդր Գրիգորիչին: Կարող եմ ասել, որ նա այսօր սպասում է Հայաստանի կողմից հրավերի, որ գա Հայաստան և իր խոսքն ասի Հայաստանին ու հայ ժողովրդին»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

Գագիկ Ծառուկյանը նաև ընդգծեց, որ քարոզարշավի ընթացքում, քաղաքացիների հետ հանդիպմանը ներկայացրել է իր ծրագրերը: Ըստ նրա՝ իր ցանկությունն է, որ Հայաստանի համար լավ լինի, ժողովուրդն էլ լավ ապրի:

«Իմ գործով ես ցույց եմ տվել, որ մշտապես իմ ժողովրդի կողքին եմ»,- ասաց Գագիկ Ծառուկյանը: Նա ընտրողներին խորհուրդ տվեց, որ քվեարկության ժամանակ հիշեն քաղաքական գործիչների արած գործն ու ապրած կյանքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am