Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պահածոյի գործարանի 65 աշխատակցի ժամանակավորապես զրկել է աշխատանքի իրավունքից

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պահածոյի գործարանի 65 
աշխատակցի ժամանակավորապես զրկել է աշխատանքի իրավունքից

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները պետական վերահսկողության շրջանակներում պարզել են, որ «Եղեգնաձորի պահածոների գործարան» ՓԲԸ-ի (Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր) 65 աշխատակից չի ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննությունների և չունեն սանիտարական գրքույկներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, վերահսկիչը նրանց ժամանակավորապես զրկել է աշխատանքի իրավունքից, մինչև սահմանված կարգով պարտադիր բժշկական զննության ենթարկվելը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]