Հասարակական

Արսեն Թորոսյանը հայտնել է Հայաստանում սանավիացիոն ծառայություն հիմնելու մտադրության մասին

1 րոպեի ընթերցում

Արսեն Թորոսյանը հայտնել է Հայաստանում սանավիացիոն ծառայություն հիմնելու մտադրության մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը Armenian Helicopters LLC ընկերության հետ պատրաստվում է 2019թ. սանավիացիոն ծառայություն հիմնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարարի պաշտոակատար Արսեն Թորոսյանը:

«Այսօր առավոտյան թռիչք իրականացրեցինքArmenian Helicopters LLC ընկերության ուղղաթիռներից մեկով, ում հետ պատրաստվում ենք իսկական սանավիացիոն ծառայություն հիմնել 2019թ․՝ առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ։

Փորձարկման նպատակը Երևանում երկու խոշոր բժշկական կենտրոնների տարածքում վայրէջքի տեղեր մատնանշելն էր։ Խոսքը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Էրեբունի բժշկական կենտրոնների մասին է։ Երկու տեղում էլ գտանք հարմար վայրէջքի կետեր։ Ծառայությունը կսկսի գործել մոտավորապես 3-4 ամսից,քանի որ ուղղաթիռները պետք է համապատասխանորեն վերազինվեն, ինչպես նաև մանրամասն մշակվի պացիենտների տարհանման մեխանիզմը՝ մարզերից Երևան։

Հավելյալ տեղեկատվություն կտրամադրեմ նոր զարգացումների մասին»,- գրել է Թորոսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում