ԱՄՆ-ում առնվազն 25 մարդ Է տուժել տոռնադոյի հետեւանքով
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Իլինոյսի նահանգում առնվազն 25 մարդ Է տուժել, 100-ից ոչ պակաս շենք քանդվել տոռնադոյի հետեւանքով:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Weather Channel հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝տարերային աղետը նահանգի կենտրոնական մասում ավերածություններ Է գործել Թեյլորվիլ քաղաքում, քաղաքի դպրոցները դեկտեմբերի 3-ին փակ կլինեն:
Նշվում Է տոռնադոյի 22 դեպքերի մասին նահանգի կենտրոնական եւ հարավային մասերում:
Դեկտեմբերի 1-ին նահանգի իշխանությունները հայտարարել Էին տոռնադոյի նախազգուշացում, որն այնուհետեւ բարձրացրել են մինչեւ արտակարգ դրություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
The scene in #Taylorville after a #tornado stormed through, destroying dozens of homes and businesses in its path. So far 21 ppl have been sent to the hospital, just 1 is in critical condition. Ameren has been working overnight to restore power to roughly 2,500 homes. @WCIA3 pic.twitter.com/A3VudafwZQ
— Raquel Martin (@WCIA3Raquel) 2 декабря 2018 г.
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում