Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը կառավարման համակարգում հակակշիռների և փոխզսպումների  մեխանիզմներ ներդրման անհրաժեշտություն է տեսնում

Նիկոլ Փաշինյանը կառավարման համակարգում հակակշիռների և փոխզսպումների 
 մեխանիզմներ ներդրման անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլ»-ը դաշինքի ցուցակը գլխավորողՀՀ վարչապետի  պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի կարծում, որ պետք է ՀՀ Սահմանադրությունը գլոբալ փոփոխությունների ենթարկել, սակայն, ըստ նրա՝ մի քանի դրույթներ խնդրահարույց են: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սիսիանում տեղի ունեցած «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ Փաշինյանը նշեց, որ իրենց նախընտրական ծրագրում Սահմանադրության գլոբալ փոփոխության մասին ոչինչ չեն գրել, որովհետև Սահմանադրություն փոխելը և պետական կառավարման համակարգ փոխելը պետք է արդարացված լինի:

«Պատկերացնում եք՝ ամեն ընտրությունից հետո գալ, Սահմանադրություն փոխել: Հիմա այս սահմանադրությունը ընդունվել է և ընդամենը 7 ամիս է ուժի մեջ: Եկեք թողենք, մի քիչ աշխատի: Եթե տեսնենք, որ պետք է կառավարման խորհրդարանական համակարգը փոխել և նորից վերադառնալ նախագահական համակարգին, իհարկե, մենք կաշկանդված չենք այդ հարցում: Եթե ժողովուրդը դա ցանկանա, մենք դա կանենք»,- ասաց Փաշինյանը:

Միևնույն ժամանակ վարչապետի պաշտոնակատարը կարծում է, որ Սահմանադրության մեջ կան դրույթներ, որոնք պարտադիր պետք է փոխել:

«Օրինակ՝ Սահմանադրությամբ ասվում է, որ Ազգային ժողովի պատգամավոր և նախարար կարող են լինեն այն մարդիկ, ովքեր վերջին չորս տարում եղել են միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի և մշտապես բնակվել են Հայաստանի Հանրապետությունում: Եթե պատգամավորի դեպքում այս մոտեցումը համարում ենք արդարացված, գործադիր իշխանության պարագայում, կարծում ենք, որ սա որոշակի սահմանափակումներ է  դնում սփյուռքի ներուժը Հայաստանի կառավարման համակարգ ներգրավելու համար: Մենք պետք է մտածենք, որ նույնիսկ պատգամավորի դեպքում կարելի է մտածել՝ արժի՞ փոխել, թե՝ չփոխել»,- նկատեց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ պետք է նաև լուրջ քայլեր ձեռնարկվեն կառավարման համակարգում հակակշիռների և փոխզսպումների հստակ մեխանիզմներ ներդնելու ուղղությամբ, սակայն, դա այնպես անել, որ չխախտվի համակարգի ուղղաձիգ բուրգը և հստակ լինի, թե ով է երկրի ղեկավարը:

«Շատ են ասում այն մասին և ես նույնպես, որ այս Սահմանադրությունը սուպերվարչապետական Սահմանադրություն է, և մենք, իհարկե, շատ լուրջ քայլեր պետք է ձեռնարկենք, որպեսզի հակակշիռների և փոխզսպումների հստակ մեխանիզմ ունենանք, որպեսզի մեր երկրում բռնապետություն և անձնիշխանություն հաստատելու բոլոր հնարավորությունները վերանան և սահմանափակվեն: Բայց այս նպատակի հետևից գնալիս պետք է ուշադիր լինել մեկ ուրիշ հարցում: Շատ կարևոր է չխախտել իշխանության ուղղաձիգ բուրգը, որովհետև երկիրը պետք է լինի կառավարելիՉի կարող պետությունում լինել այնպես, որ հստակ չլինի, թե ով է երկրի ղեկավարը: Դա պոտենցիալ ճգմաժամ է երկրի համար և դա անընդհատ  ցնցումների առիթ կարող է հանդիսանալ: Այո, այս Սահմանդրությամբ  հստակ է, որ երկրի  ղեկավարը վարչապետն է , բայց ես համաձայն եմ, որ պետք է լինի փոխզսպումների և հակակշիռների մեխանիզմ, որպեսզի իշխանության տարբեր թևեր իրար կարողանան վերահսկել»,- եզրափակեց Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]