Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ուզբեկստանը միացավ ԱՊՀ-ի Միջխորհրդարանական վեհաժողովին

Ուզբեկստանը միացավ ԱՊՀ-ի Միջխորհրդարանական վեհաժողովին

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուզբեկստանը դարձել Է ԱՊՀ-ի մասնակից պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) անդամ: Համապատասխան կոնվենցիային միանալու մասին փաստաթուղթը նոյեմբերի 29-ին ԱՊՀ-ի ՄԽՎ-ի խորհրդի՝ Սանկտ Պետերբուրգում ընթացող նիստում ստորագրել Է Ուզբեկստանի Սենատի նախագահ Նիգմատիլա Յուլդաշեւը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Մենք ուրախությամբ պաշտպանում ենք Ուզբեկստանի Հանրապետության անդամակցումը մեր ընդհանուր խորհրդարանական ընտանիքին, մեր վեհաժողովին: ԱՊՀ-ի մեր խորհրդարանական ընտանիքն այժմ ամբողջական Է»,-նիստում ասել Է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Ստորագրման արարողությունից հետո նիստերի դահլիճ Է բերվել Ուզբեկստանի դրոշը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am