Գազաբալոնների արտադրության ոլորտում Լոռիում կստեղծվի 150 նոր աշխատատեղ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը բավարարեց «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ներմուծվող ապրանքներն ընկերությունն օգտագործելու է կոմպոզիտային բալոնների (գազաբալոնների) արտադրության մեջ։
Ներդրումային ծրագիրն իրականացվելու է Լոռու մարզում։ Արդեն իսկ կատարվել է2 մլրդ դրամի ներդրում, նախատեսվում է ևս 8 մլրդ դրամի ներդրում: Արդյունքում կստեղծվի 120 նոր աշխատատեղ՝ 150 000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 50 մլրդ դրամ, որից 2,5 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 33,5 մլրդդրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 14 մլրդդրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում։