Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Պաշտոնատար անձնանց  ապօրինի հարստացման քրեական գործերով վերականգնվել է 139  միլիոն դրամի նյութական վնաս

Պաշտոնատար անձնանց  ապօրինի հարստացման քրեական գործերով վերականգնվել է 
139  միլիոն դրամի նյութական վնաս

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ քննչական ծառայությունում քննվում են նախկին պաշտոնատար անձնանց ապօրինի հարստացման և կեղծ հայտարարագրեր ներկայացնելու, փողերի լվացման վերաբերյալ մի շարք քրեական գործեր, որոնցում կատարվել են մեծ ծավալի քննություն:

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Հատուկ քննչական ծառայության օրվան նվիրված միջոցառման ժամանակ նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Նրա խոսքով` երկու տասնյակ քննչական հարցումներ են ուղարկվել այլ երկներ` այնտեղ գտնվող պաշտոնատար անձանց ակտիվները հայտնաբերելու նպատակով:

«Այս պահի դրությամբ ծառայությունում քննվող քրեական գործերով փաստացի վերականգնվել է 139  միլիոն դրամ նյութական վնաս, կալանքի տակ է դրված 14 միլիոն 685 հազար դոլար, 221 հազար եվրո և 219 միլիոն 300 հազար դրամ դրամական միջոցների և 300 միավոր անցնող անշարժ գույքի վրա»,- նշեց Սասուն Խաչատրյանը:

Նրա համոզմամբ` մոտ ապագայում այս գործերով կկազմվեն մեղադրական եզրակացություններ, դրանք կուղարկվեն դատարան և դատավճիռներից հետո այդ հսկայածավալ միջոցները կուղղվեն պետական բյուջե:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]