Իրավունք

ՀՀ արդարադատության նախարարն աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն

1 րոպեի ընթերցում

ՀՀ արդարադատության նախարարն աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն

Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ապրիլի 7-11-ն աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն, որտեղ կմասնակցի «Գործընկերություն հանուն կոռուպցիայի դեմ պայքարի» միջազգային համաժողովին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարը մեկնումից օրեր առաջ ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին, քննարկել այցի օրկարգը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև քրեական գործերով իրավական օգնության մասին համաձայնագրի ստեղծման աշխատանքներին, ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ազգային բյուրոյի ղեկավարության հետ նախատեսված հանդիպմանը:

Արդարադատության նախարարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են նաև երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում