Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Ազգային առաջընթաց» կուսակցության ծրագրում առաջնային հարցերից է միջին խավի ձևավորումը

«Ազգային առաջընթաց» կուսակցության ծրագրում առաջնային հարցերից է միջին խավի 
ձևավորումը

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազգային առաջընթաց» կուսակցությունն իր նախընտրական ծրագրով մի շարք փոփոխություններ է առաջարկում կրթության և սոցիալական ոլորտներում: Նախատեսում են ապաքաղաքականացնել դպրոցների ղեկավարման խորհուրդները, իսկ սոցիալական ոլորտում էական փոփոխությունների համար կարևորում են միջին խավի ձևավորումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կուսակցության թեկնածուներն իրենց նախընտրական ծրագիրը ներկայացրին լրագրողների հետ հանդիպմանը:

«Մեր կուսակցության կարգախոսն է «Նոր իրավիճակ, նոր լուծումներ»: Քաղաքական դաշտում փորձում ենք առաջ տանել ոչ թե անձերին, այլ գաղափարախոսությունը: Մենք սոցիալական բարեփոխումների փաթեթ ունենք: Մենք փորձում ենք նոր իրավիճակին համահունչ նոր լուծումներ բերել»,-ասաց կուսակցության մամուլի խոսնակ Հայկ Գրիգորյանը:

Ռեյտինգային ընտրակարգով կուսակցության թեկնածու Հայկ Փայտյանը շեշտեց, որ մեծ փոփոխություններ են նախատեսում կրթության ոլորտում: «Առաջին հերթին ապակուսակցականցնելու ենք դպրոցները: Դպրոցների ղեկավարման խորհուրդները պետք է ապակուսակցականացվեն: Բուհերը կդառնան ինքնաֆինանսավորվող, ինչը մրցակցային նոր իրավիճակ կստեղծի: Կրթությունը տեսնում ենք որպես  տնտեսության գերակա ճյուղ»,-ասաց Փայտյանը:

Նրա կարծիքով` բուհերը պետք է դառնան այնպիսին, որ արտերկրից շատ մարդիկ գան այստեղ ուսանելու: Դա կուսակցության անդամների համոզմամբ` խթանելու է տնտեսության զարգացումը:

Հայկ Գրիգորյանը շեշտեց, որ իրենք սոցիալական ոլորտում թիրախավորում են միջին խավը: «Կայուն ժողովրդավարական պետություն ունենալու համար պետք է ունենալ միջին խավ, որը խոցելի չէ: Մեր ծրագրում միջին խավի ձևավորումն առաջնային է: Մենք առաջարկում ենք, որ եկամտային հարկի սանդղակը լինի ավելի ճկուն: Մինչ 200 հազար աշխատավարձը պետք է հարկվի 10 տոկոսով: Նախատեսում ենք կենսաթոշակային կուտակային վճարը դարձնել կամավոր»,-ասաց նա:

 Համամասնական ցուցակով առաջադրված թեկնածու Լուսինե Հարոյանի խոսքով` առաջին բարեփոխումների շարքում իրենք կարևոր են համարում նաև պատգամավորի կարգավիճակի փոփոխությունը: Հետամուտ են լինելու, որ վերանա պատգամավորի անձեռնմխելիության ինստիտուտը: «Հետամուտ ենք լինելու, որ պատգամավորի ետկանչի ինստիտուտը ևս գործի:  Մենք նախատեսել ենք, որ նստաշրջանի ընթացքում 25 տոկոս անհարգելի բացակայությունների արդյունքում պատգամավորը հետ կանչվի»,-ասաց Հարոյանը:

Արտաքին քաղաքականության ոլորտի համար ևս առաջարկներ ունեն: Կարևոր են համարում գազի գնի իջեցումը: «Արցախի որոշ շրջանների վերաբնակեցման ուղղությամբ ևս պետք է աշխատանքներ տարվեն»,-եզրափակեց Փայտյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]