Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՀԾԿՀ-ն «Վեոլիա Ջուր» ընկերությանը տուգանել է 10 միլիոն դրամով

ՀԾԿՀ-ն «Վեոլիա Ջուր» ընկերությանը տուգանել է 10 միլիոն դրամով

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի նոյեմբերի 21-ի նիստում քննարկել է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին հարցը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին նոր միացման կամ միացման փոփոխության գործընթացի վերաբերյալ 2018 թվականի 2-րդ եռամսյակի տեղեկատվության մոնիթորինգի արդյունքների ամփոփումից պարզվել է, որ որոշ դեպքերում խախտվել են,   հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378Ն որոշմամբ հաստատված, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների 16-րդ, 19-րդ և 19.1-րդ կետերով սահմանված ժամկետները: Խախտման փաստերի ուսումնասիրության նպատակով 2018 թվականի նոյեմբերի 7-ից Հանձնաժողովի կողմից ընկերության նկատմամբ, հարուցվել է վարչական վարույթ:

Հարուցված վարչական վարույթի շրջանակում փաստվել է, որ ընկերությունը 2018 թվականի 2-րդ եռամսյակի ընթացքում 24 դեպքում խախտել է կանոնների 16-րդ, 19-րդ կամ 19.1-րդ կետերը՝ դիմող անձանց միացման պայմանագիր կամ տեխնիկական պայման, ինչպես նաև ծառայությունների մատուցման պայմանագիր ներկայացնելով կանոններով սահմանված ժամկետի խախտմամբ. Հանձնաժողովի 2018 թվականի ապրիլի 4-ի №109Ա և օգոստոսի 22-ի №333Ա որոշումներով «Վեոլիա Ջուր» ընկերությունն արդեն իսկ Կաննոների 16-րդ, 19-րդ,  19.1-րդ կետերի խախտման համար երկու անգամ, որոնցից մեկը՝ առավելագույն չափով, ենթարկվել է տուժանքի:  

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննության առնելով հարցը, որոշեց  ընկերությանը տուգանել` 10 000 000 (տասը միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի չափով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]