Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՊՆ բեռնատարի վթարով պայմանավորված աշխատանքից ազատվել են մի շարք պատասխանատու հրամանատարներ

ՊՆ բեռնատարի վթարով պայմանավորված աշխատանքից ազատվել են մի շարք 
պատասխանատու հրամանատարներ

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարի հրամանով ՊՆ բեռնատարի վթարի և դրա արդյունքում զինծառայողների մահվան դեպքով պայմանավորված աշխատանքից ազատվել և խիստ նկատողություն են ստացել մի շարք պատասխանատու հրամանատարներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր «Ֆեյսբուք»-ի էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Նախարարի հրամանով զինվորական Ծառայությունից ազատվել են  1-ին տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Գ.Մ.-ն, ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային ծառայության պետ մայոր Մ.Ա.-ն, ՀՀ ՊՆ N զորամասի 4րդ զրահատանկային գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ Կապիտան Շ. Ա.-ն, ՀՀ ՊՆ N զորամասի 4 զրահատանկային գումարտակի նախկին հրամանատար մայոր Ս.Բ.-ն:

Պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին նախազգուշացում են ստացել

ՀՀ ՊՆ N զորամասի տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար ավագ լետենանտ Ս.Թ.-ն, ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային տեխնիկայի և զրահատանկային ծառայության պետ Մայոր Գ.Չ.-ն:

Խիստ նկատողություն են ստացել ՀՀ ՊՆ N զորամասի նախկին տեխնիկական մասի պետ-հրամանատարի սպառազինության գծով տեղակալ փոխգնդապետ Ա.Շ.-ն, ՀՀ ՊՆ N զորամասի տեխնիկական մասի պետռհրամանատարի սպառազինության գծով տեղակալ փոխգնդապե Պ. Ա.-ն:

Նկատողություն են ստացել ՀՀ ՊՆ N զորամասի նախկին հրամանատար գնդապետ Ե. Գ.»,- գրել է ՊՆ մամուլի քարտուղարը:

Հովհաննիսյանը հիշեցրել է, որ այս պատիժները որևէ մեկին չեն ազատում քրեական հնարավոր պատասխանատվությունից։ 

Նոյեմբերի 7-ին Գորիս-Որոտան (Կուբաթլի) ավտոճանապարհի 39 կմ հատվածում ՊՆ բեռնատարի շրջվելու արդյունքում չորս զինվոր էր մահացել: Կային նաև վիրավորներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]