1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ազգային ժողովում մի շարք օրենքների ընդունման համար չհավաքվեցին բավարար ձայներ

Ազգային ժողովում մի շարք օրենքների ընդունման համար չհավաքվեցին բավարար 
ձայներ

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը հերթական նիստում չընդունեց մի շարք օրենքներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 16-ի նիստում օրենքների ընդունման համար չհավաքվեցին բավարար թվով «կողմ» ձայներ:

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթին, «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերին կողմ քվեարկեց 51 պատգամավոր:

Սամվել Ֆարմանյանի և Միհրան Հակոբյանի` օրենքով վիճակախաղերն արգելելու մասին օրենքի նախագծի քվեարկությունից առաջ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները  հայտարարեցին, որ չեն քվեարկելու: Համահեղինակ Ֆարմանյանն առաջարկեց քվեարկության չդնել նախագիծը: Սակայն նշեց, որ մի օր մի կառավարություն այս հարցի առաջ է կանգնելու:

«Գովազդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքների նախագծերը ևս չընդունվեցին, ստացան ընդամենը 51 «կողմ» ձայն: Ալեն Սիմոնյանը նկատեց, որ այս օրենքի չընդունման համար հետագայում խնդիրներ են առաջանալու: Հորդորեց պատգամավորներին լուրջ վերաբերել քվեարկությանը:

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին «կողմ» քվեարկեց 48 ձայն, կողմ և ձեռնպահ չկար: Էդմոն Մարուքյանն ու Էդուարդ Շարմազանովը քվեարկությունից առաջ հորդորել էին էական նշանակություն ունեցող այդ նախագծին «կողմ» քվեարկել, քանի որ մի շարք կալանավորներ սպասում էին դրան:

Կառավարության կողմից ներկայացված «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթն ընդունվեց 52 «կողմ», 1 «ձեռնպահ» ձայներով:

«Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ստացավ ընդամենը 29 «կողմ» և 14 «ձեռնպահ» ձայներ: Նախագիծը չընդունվեց: Դրանից հետո «Ծառուկյան խմբակցության» պատգամավոր Գևորգ Պետրոսյանը խնդրեց կրկնաքվեարկություն կատարել, քանի որ ինքը կողմ է եղել նախագծին, սակայն շփոթելով ձեռնպահ է քվեարկել:  Նախագիծը կրկնաքվեարկության ստացավ ընդամենը 43 կողմ ձայն և կրկին չընդունվեց: Շարմազանովը նշեց` ցավում է, որ այդ կարևոր օրենսդրական նախաձեռնությունը տապալվեց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]